Թուրքը մտել է մեր տուն, սկոչով կապում ու պառկեցնում է մեր որդիներին․ սա կարմիր գիծ չէ՞

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Թուրքը մտել է մեր տուն, սկոչով կապում է ու պառկեցնում մեր որդիներին։ Ալիևը գերեվարում է, որ Նիկոլի հետ հայանպաստ թուղթ ստորագրի՞։ Սա ձեզ համար կարմիր գիծ չէ՞։ Ինչո՞ւ հակընդդեմ կրակելու հրաման չեք տալիս։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ պատգամավորի՝ աղետալի վիճակում ենք և ամեն րոպե կարող է իրավիճակ փոխվել։

Խոսելով իր՝ ԲՀԿ նախընտրական ցուցակում չընդգրկվելու պատճառների մասին՝ նա ասել է, որ այդ էջն իր համար փակված է։

Զոհրաբյանը չի բացառել, որ առաջիկայում կարող է նոր քաղաքական միավոր ստեղծել, իսկ առայժմ «թայմ-աութ» է վերցնում։

Մանրամասները՝ տեսանյութում։