Փաշինյանը խոստովանում է, որ չի կարողանում իրականացնել պետության անվտանգության ապահովումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

․

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հաստանում դեռևս իրեն իշխանություն համարող վարչախմբի պարտվողական պարագլուխն անուղղակիորեն հրաժարվում է պաշտպանել մեր երկրի արևելյան սահմանագիծը Հայաստանի ինքնիշխան տարածքի Սոթք-Խոզնավար հատվածի ողջ երկայնքով՝ առաջարկելով մեր անվտանգությունը փաստացիորեն հանձնել խիստ անհասկանալի դիտորդական առաքելության հայեցողությանը։

Այսինքն, ըստ էության, նա խոստովանում է, որ չի կարողանում իրականացնել ցանկացած երկրում իշխանության ամենակարևոր գործառույթներից մեկը՝ պետության և դրա բնակչության անվտանգության ապահովումն արտաքին սպառնալիքներից։

Ժամանակին մեզ բոլորիս փորձ էր կատարվում համոզել, որ նույնիսկ նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությամբ չնախատեսված տարածքներից հայկական զորամիավորումների՝ «բանավոր ըմբռնման» հիման վրա դուրսբերումն իրականացվել է, որովհետև դրանով իբր ապահովվելու էր մեր արևելյան սահմանագծի անվտանգությունը, մինչդեռ հիմա, ըստ էության, առաջարկվում է մեր զորքերը հետ քաշել հենց այդ սահմանագծի մի զգալի հատվածից»։

--00--ԱՀ