Մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ․ Լաքոթի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

լաքոթ.

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքի իր էջում հայերենով շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության 103-րդ տարեդարձը: 

«Այս մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության 103-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին կարողանալ ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ: Մաղթում եմ Հայաստանին, որն իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ: Մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկության, իր ուժերի և տաղանդների վրա: Մաղթում եմ հայերին հպարտ լինեն այս երկիրն իրենց երեխաներին նվիրելու համար։

Եվ մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ»,- գրել է Լաքոթը:

--00—ԼՄ