Եթե իշխանությունը չփոխվի, այս պատերազմի մասին ճշմարտությունը երբեք չենք իմանա․ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ մայիսի 28-ին Վանաձորում հանդիպել է քաղաքի բնակիչների և դաշինքի ակտիվի հետ։ Այս մասին տեղեկացնում ենք դաշինքի ֆեյսբուքյան էջից։

Քաղաքացիներին հուզող ամենահրատապ հարցերը վերաբերել են երկրում առկա անվտանգային խնդիրներն էին, սոցիալական դժվարություններին, իրավիճակներից ելքերին։

«Եթե իշխանությունը չփոխվի, մենք այս պատերազմի մասին ճշմարտությունը երբեք չենք իմանա»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ իշխանությունն է այս ամենի մասնակիցը։

«Համոզված եմ, որ կարող էր և չպետք է պատերազմ լիներ։ Հենց նրանց վարած քաղաքականությունն է բերել պատերազմի։ Իսկ եթե պատարեզմ էր սկսել, մենք չպետք է պարտվեինք։ Մի շարք սխալ և դավադիր քայլեր բերել են այս պարտությանը։ Մենք պետք է իմանանք ճշմարտությունը։ Իշխանափոխությունից հետո ամբողջ ծավալով պետք է բացահայտվի՝ ո՞վ․ որտեղ և ինչ սխալներ է գործել, ինչ հետևանքներ են ունեցել այդ սխալները։ Սրանից հնարավոր չէ խուսափել, ամեն մեկն իր գնահատականը կստանա։ Նման հարցերի ծածկադմփոցը նշանակում է, որ դու քեզ վրա ես վերցնում սրա պատասխանատվությունը։ Ես պատրաստ չեմ դրան»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։

--00—ՄՀ