Սահման չունենք, ճանապարհ սարքում եք ինչի՞ համար, որ Ադրբեջանի տանկերն ասֆալտով գա՞ն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Ստիպված էինք ստեղծել այս շարժումը, որի մեջ կա քաղաքական թև։ Այն չի ստանում գումարներ այս կամ այն բևեռից, որևէ քաղաքական պատվեր չի կատարում։ Ճար չունենք, կուսակցություն ենք ստեղծում, որ մասնակցենք ընտրություններին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Զարգացում» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, «5165» շարժման համահիմնադիր Արման Սահակյանը։

Սահակյանը կարծում է, որ գործող վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն իրավունք չունի որևէ հարցով բանակցությունների մասնակցել։

«Տուպիկում ենք։ էս մարդիկ լիազորված չեն բանակցելու, բայց կարող են ստորագրել թղթեր, որոնք կունենան անդառնալի հետևանքներ։ Նիկոլն ու Ալիևն արդեն պատրաստվել են առևտրի, ու կապ չունի՝ սահմանը որտեղով կանցնի։ Բանակին չեն առաջակցում։ Սահման չունեք։ Ճանապարհ սարքում եք ինչի՞ համար, որ Ադրբեջանի տանկերն ասֆալտով գան, հա՞»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։