Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Իջևանում. մասնակիցները դպրոցի և քոլեջի սաներ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29,  24News

դպրոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 27-ին Տավուշի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։

Այդ օրը ոստիկանության Իջևանի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Իջևան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել։

Իջևանի ոստիկանները պարզել են, որ ժամը 14։50-ի սահմաններում Իջևանի բնակիչ՝ 18-ամյա Հայկ Ճ-ն, 16-ամյա Վահե Դ-ն, 18-ամյա Վահագն Խ.-ն և 17-ամյա Էրիկ Բ-ն նշված դպրոցի մոտ վիճաբանել են Իջևանի բնակիչ՝ 19-ամյա Նաիրի Մ-ի հետ, որի ընթացքում Հայկ Ճ-ն և Նաիրի Մ-ն, այնուհետև ձեռնամարտի են մտել միմյանց հետ՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին։ Իջևանի ոստիկանները հայտնաբերել են նշված անձանց, հրավիրել ոստիկանության Իջևանի բաժին, այնուհետև բաց են թողնվել։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանողներից Հայկ Ճ-ն սովորում է Իջևանի վարժարանում, Վահե Դ-ն՝ Իջևանի ավագ դպրոցում, Էրիկ Բ-ն՝ Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, իսկ Վահագն Խ-ն՝ Իջևանի պետական քոլեջում։

  --00—ՄՀ