Մխիթար Հայրապետյանը պարզաբանել է՝ ինչո՞ւ է ՔՊ ցուցակի վերջին տեղում հայտնվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

մխիթար

ԱԺ իմքայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակում վերջին համարում հայտնվելու որոշմանը:

«Այս օրերին ԶԼՄ-ների, սրտացավ համակիրների և, պարզապես, հետաքրքրասերների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում իմ՝ վերջին 157-րդ հորիզոնականում հայտնվելու վերաբերյալ անվերջանալի հարցերին արձագանքելու համար, ինչպես նաև ոմանց ստեղծագործ ենթադրություններն ու երևակայության փայլատակումները կանխելու նպատակով առավել քան նպատակահարմար եմ համարում անդրադառնալ դրանց՝ հետևելով երկարաշունչ և բազմակի կրկնվող հարցերին հնարավորին կոնկրետ և անհնարինության չափ հակիրճ պատասխանելու հին հունական բարի ավանդույթին:

«Արդյոք հաստատուն ու աներեր է իմ քաղաքացիական պայմանագիրը կուսակցությանս և նրա առաջնորդության հետ»։

- Ավելի քան երբևէ:

«Արդյոք ցուցակի վերջում հանգրվանելս կարո՞ղ է նշանակել, որ այս փուլում ինձ այլևս չեմ տեսնում օրենսդիրում, բայց պատկերացնում եմ օրենսդիրից դուրս այլ համակարգում։

- Այո՛»։

--00—ԼՄ