ՀՀ-ն կարծես հակված է Ադրբեջանի կազմում Արցախը ճանաչելուն խաղաղության հաստատման համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Հայաստանի Հանրապետությունը կարծես Արցախն Ադրբեջանի կազմում մնալու գնով դեմ չէ խաղաղության հաստատմանը։ Այս կարծիքին է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը։

Ըստ նրա՝ իշխանությունը պետք է հստակեցնի պաշտոնական Երևանի դիրքորոշումը, այսինքն՝ թե ինչպես են պատկերացնում Արցախի ճակատագիրը՝ հրաժարվո՞ւմ են, թե՞ ճանաչում անկախությունը, միասցնո՞ւմ են Հայաստանին, թե՞ ճանաչում են այն Ադրբեջանի կազմում։

Սուրեն Սահակյանն ընդգծել է, որ եթե Հայաստանը չճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը, այն մնալու է Ադրբեջանի կազմում։ Ավելին, կարծում է, որ բոլոր դերակատարները, այդ թվում՝ ՀՀ-ն, հակված են Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելուն։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--00—ԼՄ