Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի․ Մուսինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

նկար

ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ 2 նախագահներին ուղղված բանավեճի առաջարկին։

«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ Առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկի հետ կապված լրագրողների բազմաթիվ հարցումներին, հայտնում եմ.

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»,-գրել է Մուսինյանը:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը բանավեճի առաջարկ էր արել ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին։

--00—ԼՄ