Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով դատապարտվածը վաղաժամկետ ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Հասարակական

Մայիսի 27-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձի գործով արդեն ութ տարի դատապարտված Վարդան Սեդրակյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Այս մասին 24News-ին ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 23:20-ին, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ, իր տան մոտ մահափորձ էր կատարվել։ Մահափորձ կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել էր ՀՀ նախագահի թեկնածուներից Վարդան Սեդրակյանը։ 

Սեդրակյանը 2013 թվականի սեպտեմբերին դատապարտվել էր 14 տարի ժամկետով ազատազրկման։

--00--ԿԿ