ԿԸՀ-ն կոչ է անում քաղաքացիներին ստուգել իրենց տվյալներն ընտրողների ցուցակներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

կըհ

2021 թվականի մայիսի 31-ից հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները:

Ցուցակները փակցված են ընտրական տեղամասերում:

Դրանք տեղադրվել են նաև ԿԸՀ պաշտոնական կայքում՝ որոնման հնարավորությամբ:

Ցուցակները հրապարակված են ՀՀ ոստիկանության կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում բոլոր ընտրողներին ծանոթանալ ընտրողների ցուցակներին, ստուգել իրենց տվյալներն ընտրողների ցուցակներում, նախապես տեղեկանալ իրենց ընտրական տեղամասի համարին և տեղամասի գտնվելու վայրին:

Ընտրողների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) մինչև 2021 թ. հունիսի 10-ը դրանք վերացնելու համար դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն:

--00—ՄՀ