ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
Զինծառայողների մասնագիտական գիտելիքների ամրապնդման նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 2-ին անցկացվել են ցուցադրական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Բացազատված ուսումնական կետերի ղեկավարները զինծառայողներին ներկայացրել են հաստիքային սպառազինության մարտավարական-տեխնիկական բնութագրերը, շահագործման և անվտանգության պահպանման կանոնները, կապի միջոցների կիրառման և բուժօգնության տրամադրման կարգերը։
--00--ԱԹ