Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած զինվորների թիվը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

զոհ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 2020 թ. Արցախյան երկրորդ պատերազմում կրած մարդկային կորուստների թիվը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ մանրամասնելով, որ զոհված ադրբեջանցի զինծառյողների թիվը հասել է 2900-ի:

Խոսքը մինչ 2021-ի հունիսի 2-ը հուղարկավորված զինծառայողների մասին է: Հաղորդվել է նաև 14 անհետ կորածի մասին: Նախարարությունը նշել է, որ անհետ կորած զինծառայողների որոնման ու նույնականացման գործընթացը շարունակվում է:

--00—ԼՄ