Ալիևը Շառլ Միշելին ասել է՝ պատրաստ է խաղաղության պայմանագրի համար ՀՀ-ի հետ բանակցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

նկար

Հունիսի 2-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի շրջանակում անդրադարձ է եղել Հայաստան- Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության ստորագրումից հետո տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման խնդրին, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Շառլ Միշելը Եվրամիության անունից նաև պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացի մեկնարկին՝ կոչ անելով թափանցիկության պայմաններում գործակցել Ադրբեջանում պահվող անձանց, ականազերծման և մարդասիրական այլ հարցերի:

Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման համար, ապա ընդգծել, որ Հայաստանը դեռևս չի արձագանքել այդ կոչին:

--00—ԼՄ