ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը կանցկացվի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Զբոսաշրջություն

Ուրախալի լուրեր ստացանք Աթենքից, որտեղ այս օրերին տեղի է ունենում ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստը։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից:

Րոպեներ առաջ նիստի շրջանակներում կայացած քվեարկության արդյունքում Հայաստանը ունեցավ երկու կարևոր ձեռքբերում.

Հայաստանն ընտրվեց ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար` ստանալով 24 կողմ ձայն Եվրոպայի տարածաշրջանի անդամ պետություններից։

2022 թ․-ին ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը անց է կացվելու Հայաստանում

Շնորհակալություն բոլոր մասնակից երկրների ներկայացուցիչներին Հայաստանի հանդեպ իրենց արտահայտած վստահության համար։

--00--ԱԹ