1000-ից ավել դիեր կան մի քանի այլ մորգերում․ Նիկոլն ա թաքցնելու հրամանը տվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

«Համոզված եմ, որ զինվորների դիերը թաքցնելու հրամանը տվել է Նիկոլ Փաշինյանը: Աբովյանի դիահերձարանի անունն է ուղղակի դուրս եկել, որովհետև այնտեղից են տեսանյութերը, բայց մի քանի այլ մորգերում էլ կան դիակներ: Տեղեկություն կա, որ թաքցնում են մի քանի հարյուր, հնարավոր է նաև հազար դի, իսկ այդպիսի քանակ մեկ մորգում չես կարող թաքցնել։ Հիմա հարց եմ տալիս․ զինվորի դիակ փտացնողը ո՞նց կարա երեխա դաստիարակի, առավել ևս երկիր կառավարի»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

«Երբ ընտրություններին մնացել է 17 օր, և բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ընդդիմադիր դաշտի տոկոսները բարձրանում են, իսկ իշխանությանը՝ ընկնում, այս ֆոնին սկսել են հրաժարականնե՞ր տալ։ Ուշ է, տղե՛րք, դրանք հրաժարականներ չեն, իբր իրենք հայրենասեր են, իրականում իրենց կաշին են փրկում»,-ասել է Գրիգորյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: