Մենք շատ մեծ շանսեր ունենք ձևավորել իշխանություն ու հաղթել այս ընտրություններին․ Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Վանեցյան

««Պատիվ ունեմ» դաշինքը գնում է ընտրությունների հաղթելու նպատակով։ Մենք շատ մեծ շանսեր ունենք ձևավորել իշխանություն ու հաղթել այս ընտրություններին»,-այս մասին «Առաջին ալիք»-ի եթերում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։

Ըստ Վանեցյանի  այն, ինչ արել են այս իշխանությունները, որևէ կերպ չեն կարող հետ բերել, իսկ նախկինում գործած բոլոր սխալներն ուղղելի են։

«Անելու ենք ամեն ինչ, որ թուրքը, Ալիևը չփորձի ինչ ուզենա, անել, մենք չենք փակելու Արցախի հակամարտության էջը, մենք չենք ասելու, որ  Սև լճի 30 տոկոսի համար  պատերազմ չենք սկսելու,մենք սարքելու ենք նորմալ, կայուն պետություն, որն այսօր չկա»,-ասաց Վանեցյանը։

--00--ԱՀ