Մեքենան դուրս է եկել ճանապարհից և գլորվել ձորակը․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

․

Հունիսի 3-ին, ժամը 19։56-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգարան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը (մոտ 50 մ)։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Սպիտակ քաղաքի ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

--00--ԱՀ