«Մոսկվա» կինոթատրոնի մոտ սպանության գործով կասկածյալը լքել է Հայաստանը Գյումրիից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

նկար

«Մոսկվա» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած սպանության գործով ենթադրյալ մարդասպանը ենթադրվում է՝ Ռաֆայել Մարդոյանի՝ քյավառցի Ռաֆոյի թիկնապահին սպանելուց հետո Գյումրիի օդանավակայանից լքել է Հայաստանը: Իրավապահ մարմինները նրա նկատմամբ հետախուզում են հատարարելու, գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով ունեցած հավաստի տեղեկություններին։

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների, Հայաստանի քննչական կոմիտեի, ինչպես նաև ԱԱԾ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում կա ենթադրյալ կասկածյալ։ Այս պահին որոնվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Ալեքսանդր Բ․-ն (խմբ․՝ լուսանկարում կասկածյալն է)։

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի դիմաց՝ աղբամանում, հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ իր պահուստատուփով, որի մեջ եղել են նաև 5 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Կան հիմնավոր կասկածներ, որ նշված ատրճանակով է Ալեքսանդր Բ․-ն մահացու հրազենային վնասվածք պատճառել Հ. Վարդանյանին։

Ատրճանակը քննիչի որոշմամբ առգրավվել է և նշանակվել է դատաձգաբանական, կենսաբանական, հետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։

Հիշեցնենք՝ սպանվածին «Կինո Մոսկվայի» մոտ կրակողը եղել է բժշկական դիմակով, գլխարկով, սակայն սպանությունը կատարելուց հետո՝ հեռանալիս, մի պահ բացել է դեմքը, ինչը ֆիքսվել է նշված վայրում տեղադրված տեսախցիկը։

Աղբյուրը, նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չի հրապարակում, միայն հավելում է, որ հերքվել է տեղեկությունը, թե սպանությունը կապ ունի քրեական աշխարհում հայտնի «Դոն Պիպոյի» եղբոր սպանության հետ։

--00—ԼՄ