Յուրա Մովսիսյանը ժամանել է Շվեդիա՝ աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

Յուրա Մովսիսյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն է:

«Տեսեք՝ ով է ժամանել Շվեդիա՝ աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին»,- գրված է լուսանկարին կից:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը 2021 թվականի հունիսի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի ազգային հավաքականի հետ: 

Խաղը կկայանա Շվեդիայում: Սա կլինի Հայաստանի և Շվեդիայի ազգային հավաքականների միջև առաջին հանդիպումը։

--00--ԱԹ