Ղրղզստանի նախագահի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել. կա զոհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

ՃՏՊ

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի ավտոշարասյունն Իսսիկ-Կուլում վթարի է ենթարկվել. մահացել է Ազգային անվտանգության 9-րդ վարչության աշխատակիցը:

Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին` հղում անելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը:

«Նախագահ Սադիր Ժապարովի` Իսսիկ-Կուլում գտնվելու շրջանում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` ուղեկցող մեքենաների մասնակցությամբ: Ուղեկցող անձանց կցագրված մեքենան բախվել է  թեթեև մարդատար ավտոմեքենային»,- հայտնում են նախագահականից:

ՃՏՊ հետևանքով երեք մարդ տուժել է, մեկը մահացել: Նախագահը չի տուժել, նա մեկ այլ մեքենայում է եղել:

--00--ԱԹ