Մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթությամբ անձինք կարող են ուսուցիչ աշխատել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր Ազգային Ժողովն ամբողջությամբ ընդունեց Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունը, որով տվյալ ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող, բայց մանկավարժի որակավորում չունեցող անձինք կարող են որպես ուսուցիչ աշխատել դպրոցում, եթե ուսուցչի թափուր հաստիքը չի համալրվել մանկավարժի որակավորում ունեցողի կողմից։

Անհրաժեշտ պայման կլինի մանկավարժության ուղղությամբ առնվազն 30 կրեդիտ հավաքելը։ Նախագիծը հեղինակել էին ԱԺ գործընկերները»։

--00--ԱՀ