Արարատի մարզում քարով բարձված «ԶԻԼ»-ում բեռնաթափվելու ժամանակ հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

Հասարակական

Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծաայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարբնիկ գյուղի վերջնամասում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։  Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ոստիկաններն ու հրշեջները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արծվիկ Մովսիսյանին, ավտոմեքենան էլ եղել է քարով բարձված և այն բեռնաթափվելու ժամանակ դեռևս անհայտ հանգամանքներւմ կրակ է բռնկվել։

--0--ԿԿ