Փաշինյանի և Քոչարյանի վարկանիշները հավասարվել են. Gallup international-ի նոր հարցումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

Փաշինյան Քոչարյան

ՀՀ կառավարության պատվերով Gallup International Association-ը հարցում է անցկացրել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Համաձայն այդ հարցումների՝  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից պատրաստ է քվեարկել հարցվածների 22,4 տոկոսը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի կողմից՝ 20,6 տոկոսը:

Փետրվարին անցկացված հարցման պատկերն այլ էր. Քոչարյանի օգտին պատրաստ էր քվեարկել հարցվածների 7,8 տոկոսը, իսկ Փաշինյանի օգտին՝ 33.1:

ՀՀ վարչապետի ժ/պ-ի կողմնակիցների թիվն առավել մեծ է գյուղերում՝ 31,8 տոկոս, մինչդեռ ՀՀ երկրորդ նախագահին առավելապես աջակցում են Երևանում՝ 24.6 տոկոսով:

--00--ԱԹ