Փաշինյանը 5000-ին զոհաբերեց, իսկ 25-30 հազարի կյանքն իր գործողություններով դրեց վտանգի տակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը համարում է, որ չի կարող բանավեճ տեղի ունենալ Հայաստանի հաղթանակի խորհրդանիշ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և պարտության ու նվաստացման խորհրդանիշ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև։ 

Փոխարենը Զուրաբյանն առաջարկում է իր հետ բանավիճել։ Նա մարտահրավեր է նետում Փաշինյանին։ Հարկ եղած դեպքում պատրաստ է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ բանավեճին։

Անվտանգային համակարգի վերաբերյալ ՀԱԿ նախընտրական ծրագրի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ընտրապայքարի, ՀԱԿ-ին ուղղված մեղադրանքների վերաբերյալ մեկնաբանությունները՝ տեսանյութում։