Քաջարանի քաղաքապետը մեղադրվում է բռնության գործադրմամբ քաղաքացու առևանգման հոդվածով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Հասարակական

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի և մյուսների վերաբերյալ  քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատկան-տեղեկատվական համակարգից։

Քրեական գործը մակագրվել է դատավոր Բորիս Բախշիյանին:

Ըստ մեղադրական եզրակացության՝  Մանվել Փարամազյանը հորը՝ Վրեժիկ Փարամազյանին հարվածելու համար Շավարշ Մարգարյանին ցուցադրաբար պատժելու եւ իր հեղինակությունը վերահաստատելու նպատակով կազմակերպել է խմբի կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ Շավարշ Մարգարյանի առեւանգումը:

Այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն եւս չորս անձ՝ Մարատ Ստեփանյանը, Խորեն Միրզոյանը, Բաբկեն Համբարձումյանը եւ Լեւոն Համբարձումյանը։

Մարատ Ստեփանյանը մեղադրվում է Մանվել Փարամազյանի կազմակերպմամբ մի խումբ անձանց՝ Բաբկեն Համբարձումյանի, վերջինիս եղբոր՝ Լեւոն Համբարձումյանի եւ Խորեն Միրզոյանի հետ նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ Շավարշ Մարգարյանին առեւանգելու մեջ։

Խորեն Միրզոյանը մեղադրվում է Մանվել Փարամազյանի կազմակերպմամբ մի խումբ անձանց՝ Բաբկեն Համբարձումյանի, վերջինիս եղբոր՝ Լեւոն Համբարձումյանի եւ Մարատ Ստեփանյանի հետ նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ Շավարշ Մարգարյանին առեւանգելու մեջ։

Բաբկեն Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր հարազատ Մանվել Փարամազյանի կազմակերպմամբ մի խումբ անձանց՝ եղբոր՝ Լեւոն Համբարձումյանի, Մարատ Ստեփանյանի եւ Խորեն Միրզոյանի հետ նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ Շավարշ Մարգարյանին առեւանգելու մեջ։

Լեւոն Համբարձումյանը մեղադրվում է Մանվել Փարամազյանի կազմակերպմամբ մի խումբ անձանց՝ եղբոր՝ Բաբկեն Համբարձումյանի, Մարատ Ստեփանյանի եւ Խորեն Միրզոյանի հետ նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ Շավարշ Մարգարյանին առեւանգելու մեջ։