Արցախցիներին 68 000 դրամի չափով աջակցության՝ մայիս ամսվա վճարները կտրամադրվեն հունիսի 8-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

 

օգնոթյուն
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել  68 000 դրամի չափով աջակցության մասին։

«Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության՝ ի դեմս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մեզ փոխանցած տեղեկատվության համաձայն, 68 000 դրամի չափով 4 ամիս տրամադրվող աջակցության մայիս ամսվա վճարումները կիրականցվեն հունիսի 8-ին:

Հայցում ենք ձեր ներողամտությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում փոխանցումները չիրականացնելու համար և խնդրի առնչությամբ հասարակության մտահոգությունների փարատման նպատակով ակնկալում հայաստանյան գործընկեր կառույցի հրապարակային պարզաբանումը»։

--00—ԼՄ