Այսօր՝ 18:00-ին, կտրվի «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի պաշտոնական մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Պատիվ ունեմ

Այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 18:00-ին տեղի է ունենալու «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը: Այս մասին հայտնում են դաշինքից:

Արարողության ժամանակ ներկայացվելու են դաշինքի նախընտրական ծրագիրը՝ իր առանձնահատկություններով, և գիտելիք, փորձ, կամք, խիղճ, երազանք ու պատիվ ունեցող՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թիմը:

Միջոցառումն ամբողջությամբ ուղիղ հեռարձակմամբ հրապարակվելու է և բաց կապով հասանելի է լինելու «Պատիվ ունեմ» դաշինքի պաշտոնական սոցիալական հարթակներում:

--00--ԱԹ