Քվեարկությունից առաջ Եռաբլուր թող գնան․ Նիկոլն ամենավատ ընտրությունն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Այս ընտրությունը ուռաների ընտրություն չի, սա շատ լուրջ, ծանրակշիռ ընտրություն է։ Մարդիկ թող լավ մտածեն, թող նայեն իրենց երեխաների աչքերի մեջ, նոր գնան ընտրության, թող այցելեն Եռաբլուր, նոր քվեարկեն, թող գնան սահմանամերձ գյուղեր, նոր քվեարկեն, ի վերջո, թող իրենց ապագան մի պահ պատկերացնեն Նիկոլի հետ, նոր գնան քվեարկության։ Ընտրության հնարավորություն շատ կա, և Նիկոլը դրանց մեջ ամենավատ տարբերակն է։ Եթե առաջին անգամ ինչ-որ կերպ հասկանալի էր, ապա 2-րդ անգամ մարդն իրավունք չունի ճակատագրական սխալ թույլ տալու: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀԿ խորհրդի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Եթե մենք ապրում ենք ողբերգության մեջ, ու դա մեզ դաս չի, ուրեմն մենք ինչո՞ւ պետք է 1918-20 թթ-ից դասեր քաղենք։ Ես վստահ եմ, որ մեր հասարակության մեծ մասի համար էսօրվա ողբերգությունը ցավալի է, և մենք շատ արագ պետք է այս վիճակից դուրս գանք։ Ե՛վ այդ ճանապարհները կան, և՛ այդ մարդիկ կան»,-նշել է Զաքարյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական թեմային և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: