Մայիս ամսվա վճարումը կմեկնարկի վաղվանից՝ հունիսի 8-ից․ նախարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

․

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է․

«Հարգելի՛ արցախցիներ,

տեղեկացնում ենք, որ 4 ամիս ժամկետով 68,000 դրամ սոցիալական աջակցության ծրագրի վճարման ընթացակարգերում առաջացած տեխնիկական խնդիրները հարթվել են․ մայիս ամսվա վճարումը կմեկնարկի վաղվանից՝ հունիսի 8-ից։

Հիշեցնենք, որ պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով` Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված շուրջ 100,000 քաղաքացու Հայաստանի Հանրապետության կողմից շարունակվում է աջակցություն տրամադրվել՝ ամսական 68,000 դրամի չափով»։

--00--ԱՀ