ԱՄՆ դեսպանը Սյունիքում չի հանդիպել կամ խոսել Փաշինյանի, Արմեն Սարգսյանի հետ. դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

ամն

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել դեսպան Լին Թրեյսիի՝ Սյունիք կատարած այցի վերաբերյալ։

«Վերջին շաբաթների ընթացքում մի քանի պարբերականներում նկատել ենք հրապարակումներ ապրիլին դեսպան Լին Թրեյսիի Սյունիք կատարած այցի վերաբերյալ, որոնցում ներկայացվում են սխալ տեղեկություններ։ Դեսպանի՝ Սյունիք կատարած այցը այլ պաշտոնյաների այցերի հետ կապ չուներ, և Սյունիքում գտնվելու ընթացքում դեսպան Թրեյսին չի հանդիպել կամ խոսել վարչապետ Փաշինյանի կամ նախագահ Սարգսյանի հետ։

Դեսպանը Սյունիքի մարզ էր մեկնել տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Դեսպանը նաև հանդիպել էր ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիներն՝ ի աջակցություն Սյունիքի վերականգման ու զարգացման», - ասված է հայտարարությունում։

--00—ԼՄ