Հանդուրժելու ժամանակը անցել է, նրանց հեռացնելու «ճակատամարտին» հաշված օրեր են մնացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

տիգրան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը գրառում է արելՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ձևակերպումների մասով՝ ընդգծելով, որ հանդուրժելու ժամանակը վաղուց է անցել:

«Թողեք թող խոսի, որ ով էլ դրան իր ողջ էությամբ դեռ չի իմանում, ճանաչի: Թե բա զինվորներին կոնֆետներ են շպրտել, գերիները, ոչինչ, մի քիչ էլ կսպասեն։

Կապիտուլյանտի բառապաշարը մատնում է այն ամենի մասին, ինչը նա իրականում մտածում է մեր զինվորի, մարդու, հայի մասին։

Նրա աչքերում մեր գերիները, զինվորները մարդիկ են, ովքեր նույնիսկ իրենց մահով կամ տանջանքներով պետք է ծառայեն սրանց քմահաճույքներին։

Այս անբարոյական ձևակերպումների մասին շատ բան կարելի է ասել՝ ամենածանր մեղադրանքներով և հայհոյանքներով, բայց, միայն ասելով, ոչինչ չի փոխվի։ Սրանց հանդուրժելու ժամանակը վաղուց է անցել, իսկ նրանց հեռացնելու «ճակատամարտին» հաշված օրեր են մնացել։

Կատարե՛ք սրանց հեռացնելու և երկրին ապրելու շանս բերելու ձեր վճռական քայլը», - ֆեյսբուքյան էջում գրել է նա։

--00—ԼՄ