Եթե կա գեթ մեկ քաղաքացի, որ կարող է փաստել իմ կաշառք վերցնելու մասին,դիմեք ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Սոֆյա Հովսեփյան

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրել է․

«Հարգելիներս, այսօր ստիպված եմ եղել Շիրակի մարզի ոստիկանություն հաղորդում ներկայացնել , իմ անձի հասցեին պարբերաբար կրկնվող զրպարտության վերաբերյալ՝ առ այն , որ Ռոբերտ Քոչարյանից գումար եմ վերցրել խմբակցությունը լքելու համար(հասանք 1մլ դոլարի), իսկ Ծառուկյանը ինձ հյուսիսային պողոտայում բնակարան է նվիրել:

Այդպես էլ չկողմնորոշվեցին , բայց մարդկային լկտիությունը այն աստիճանի է հասել , որ արդեն գյուղեր այցելող քարոզարշավի անդամների հետ փոխանակ քննարկեն կուսակցության ծրագրերը , խոսել են իմ կաշառակերության և դավաճանության մասին :

Ինձ ճանաչող ցանկացած մարդ կփաստի իմ նվիրումով աշխատանքը , իսկ սրա մասին կեղծ տեղեկատվություն է տարածել իշխանական էժան քարոզչամեքենան:

Եթե կա գեթ մեկ քաղաքացի , որ կարող է փաստել իմ կաշառք վերցնելու մասին ,խնդրում եմ դիմեք ոստիկանություն , այլապես ես ինքս եմ զբաղվելու այդ հարցով ...

Բարին ձեր հետ ...

Սովորեք իմ չափ արդար ու նվիրյալ լինել ...

Այսուհետ լինելու է առանց զիջումների և ամեն նման հայտարարություն ընթացք կունենա..»։

--00--ԱՀ