Եթե համբերություն ունեք հետևելու քարոզարշավին, կհամոզվեք՝ ինչո՞ւ հասանք այս վիճակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

նկար

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Եթե համբերություն ունեք, փորձեք ձեր ներվային համակարգի հաշվին մի քիչ հետևել նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխող ուժի կողմից, գրեթե բոլոր հարթակներում, դրսևորվող հռետորաբանությանը (հասցեական սպառնալիքներ, փողոցային վիրավորանքներ, վարկաբեկիչ արտահայտություններ պետության նախկին ղեկավարների հասցեին, էժանագին մանիպուլիացիաներ պետական ռեսուրսների չարաշահման միջոցով ևայլն) և վերջնականապես կհամոզվեք, թե ինչու պատերազմում պարտվեցինք և, ընդհանրապես, ինչպես հասանք այս վիճակին...

Սրանք մեր ժողովրդի պատմության մեջ հայտնված ամենաստոր պատահականություններն են, որոնք ոչ միայն չեն գիտակցում, թե ինչ են արել սեփական ժողովրդի հետ առայսօր, այլև, այս ամեն եղածից հետո, խաղալով նրա «հավատավոր» շերտի զգացմունքներով, համառորեն շարունակում են երկիրը տանել դեպի անկումներով հղի անորոշություն:

Սրանց մերժելը պայքար է գոյության համար, հակառակ դեպքում մերժվելու է հայ ժողովրդի ինքնությունն ու նրա ստեղծած երեսունամյա պետականությունը...»։ 

--00—ԼՄ