Արզաքանցյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն․ «Անկախ դաշինք»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

նկար

«Անկախ դիտորդ» դաշինքը այսօր հանցագործության մասին հաղորդումներ է ուղարկել գլխավոր դատախազին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

««Անկախ դիտորդ» դաշինքը այսօր հանցագործության մասին հաղորդումներ է ուղարկել գլխավոր դատախազին կապված՝

1. ՀԱԿ-ի ցուցակի 4-րդ համար հանդիսացող Հայկ Մաղաքելյանի մասով՝ փաստաթուղթ կեղծելու և օտարերկրյա քաղաքացի չլինելու մասին կեղծ հայտարարություն տալու հետ.

Մաղաքելյանը, մասնավորապես, ըստ առկա տվյալների, վերջին 4 տարում ունենալով ՌԴ քաղաքացիություն՝ հայտարարություն էր տվել այն մասին, որ այդ ընդացքում միմիայն ՀՀ քաղաքացի է եղել (ՔՕ հոդված 314.1) և, չստանալով Ոստիկանությունից համապատասխան տեղեկանք, ԿԸՀ է ներկայացրել կեղծված կնիքով կեղծ տեղեկանք (ՔՕ հոդված 325):

2. Դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանի մասով՝ բարեգործության և քարոզչության մեկտեղման հետ.

Արզաքանցյանը, մասնավորապես, իր՝ «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի միջոցով մեկտեղում է քարոզչությունն ու բարեգործությունը (ՔՕ հոդված 154.2)»,-գրել է նա:

--00—ԼՄ