Քարոզարշավի ընթացքում Տաթև համայնքի ղեկավար ներկայացված անձն այդ պաշտոնին չէ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Տաթև

Սյունիքի մարզպետարանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է.

«Հունիսի 8-ին Գորիս համայնքում նախընտրական քարոզարշավի ընթացքում Մուրադ Սիմոնյանը ներկայացվել է որպես Տաթև խոշորացված համայնքի ղեկավար, Գոռ Մինասյանը՝ Տաթև բնակավայրի վարչական ղեկավար։ Տեղեկացնում ենք, որ Մուրադ Սիմոնյանի լիազորությունների ժամկետը լրացել է 2021թ․ փետրվարի 22-ին, ու նա տվյալ համայնքի ղեկավարը չէ, այս պահին Տաթև համայնքի ղեկավարի պաշտոնակատարը Արթուր Մաթևոսյանն է։

Գոռ Մինասյանն աշխատանքից ազատվել է 2021թ․ մայիսի 25-ին, ներկա պահին Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը Կառլեն Արշակյանն է»։

--00--ԱԹ