Նոր Նորքի բնակարաններից մեկում թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավան ու Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողները հունիսի 7-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 43-ամյա մի տղամարդու Մանուշյան փողոցի բնակարանում՝ հայտնաբերելով մարիխուանայի նմանվող 15 գրամից ավելի քաշով զանգված, ինչպես և պոլիէթիլենային տոպրակով շագանակագույն զանգված՝ 30 գրամից ավելի քաշով։

Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

--00—ԼՄ