Նուբարաշենի աղբավայրում հրդեհի նոր օջախ է մեկուսացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News 

․

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 10-ին, ժամը 05:04-ին ահազանգ է ստացել, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհի նոր օջախ է նկատվում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայրում հերթապահող հրշեջ-փրկարարական ջոկատն իրականացրել է հրդեհի նոր օջախի (մոտ 1000 քմ) հրդեհաշիջման աշխատանքներ․ ներգրավված է եղել քաղաքապետարանի մեկ ջրատար:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 07:05-ին․ տարածման վտանգ չկա․ իրականացվում է հերթապահություն։

«Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է նաև «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 5 ջրատար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հունիսի 8-ին, ժամը 10։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։

--00--ԱՀ