«Թավշա հեղափոխությունը» Արցախի 75%-ի հանձնումը էր և հազարավոր զոհերի արձանագրումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

․

«Ես չգիտեմ, վարչապետի պաշտոնը զբաղեցնողը անձը ինչ նկատի ունի ասելով՝ «թավշյա հեղափոխությունն» ավարտվել է և սկսվում է «պողպատյա հեղափոխություն», բայց մենք բոլորս գիտենք, թե ինչ հետևանքների է հանգեցրել «թավշյա հեղափոխությունը»։ Այս մասին Վայոց ձորում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը նշեց, որ «Թավշա հեղափոխությունը» մեր հասարակության սևերի և սպիտակների բաժանումն էր, ստի ու կեղծիքի տարածումը, Արցախի 75%-ի հանձնումը, հազարավոր զոհերի և ՀՀ տարածքի մի հատվածի օկուպացիան։

«Եթե նպատակն այս գործընթացի ուժգնացումն է, ապա նրանք իրենց ամուր վահանին են հանդիպելու։ Մենք դա թույլ չենք տա»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։

--00--ԱՀ