Տեղ գյուղի մոտ 2 սյունեցի տրակտորով գործ անելիս հայտնվել են ադրբեջանական տարածքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

նկար

Հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի՝ Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում:

Միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է:

--00—ԼՄ