ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն առաջատար է հանրային վարկանիշով․ «Գելլափ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

արման

Հայաստանում Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչ Էմ Փի Ջի (MPG) ընկերությունը հրապարակել է հարցման արդյունքներ, համաձայն որի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առաջատար է հանրային վարկանիշով: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը այդ առիթով ֆեյսբուքյան էջում գրառում է արել։

«Սիրելի´ հայրենակիցներ, երախտագիտությունս եմ հայտնում ձեր աջակցության և պարտավորեցնող բարձր վստահության համար:

Մի քանի օր առաջ Հայաստանում Գելլափ (Gallup) Ինթերնեյշնլ Ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչ Էմ Փի Ջի (MPG) ընկերությունը հրապարակեց հարցման արդյունքներ, համաձայն որի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առաջատար է հանրային վարկանիշով:

Ընկերության նախորդ մի քանի հարցումների համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր վարկանիշը ամիսների ընթացքում աճել է` պահպանելով բարձր դիրք:

Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute- IRI) հարցումները նույնպես մեր աշխատանքի կարևոր արդյունք են ցույց տալիս. 2021 թվականի փետրվարի հարցման տվյալներով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մարդկանց «շատ լավ» գնահատականով պետական (հանրային) հաստատությունների թվում երկրորդն է` Հայոց բանակից հետո:

Իսկ դեռ 2019 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների տվյալներով՝ Մարդու իրավունքների պաշտպանին վստահել է հարցված մարդկանց 63 տոկոսը:

Հանրային բարձր վստահությունն ու հեղինակությունը ամենից թանկն է ինչպես անձամբ ինձ, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի ողջ անձնակազմի համար:

Այն մեզ առավել է պարտավորեցնում լինել ուշադիր սեփական խոսքի արժեքի նկատմանբ ու հետևողական` գործի նկատմամբ:

Շնորհակալություն նշածս ընկերություններին` Մարդու իրավունքների պաշտպանին հարցումներում ընդգրկելու համար»,-գրել է նա:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս