Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 41 դեպք, մահացել է 4 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News  

կորոնավիրուս

Հունիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223 723 դեպք, որոնցից 215 228-ն` առողջացած, 4488-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2913 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1127455 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2353 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք: Ունենք 33 առողջացած և 4 մահվան դեպք:

 --00—ՄՀ