Նիկոլը դեռ դիմադրում է և փորձելու է իշխանությունը պահել նույնիսկ ողբերգության գնով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Քաղաքական

Արդեն պատկերը պարզ է՝ Փաշինյանն ակնհայտորեն կորցրել է վերահսկողությունը և՛ ինքն իր նկատմամբ, և թե՛ երկրում ընթացող գործընթացների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագֆահի նախկին խորհրդական, «Պատիվ ունեմ» դաշիքի ցուցակում ընդգրկված Տիգրան Աբրահամյանը:

«Հունիսի 20-ից հետո սրանք հեռանալու են, ինչի գիտակցումն արդեն կա իշխող ուժի շարքերում։

Նիկոլը դեռ դիմադրում է և փորձելու է իշխանությունը պահել նույնիսկ ողբերգության գնով։ Համոզված չեմ, որ այդ հարցում նա իր թիմի շարքերում մեծ աջակցություն ունի։

Այս պահին գերխնդիրն իշխանության անցնցում ապահովման հարցն է։

Չպետք է թույլ տանք, որ հասարակության ներսում սերմանված թշնամությունը, անհանդուրժողականությունը որոշիչ դառնա ընտրական գործընթացներում՝ սրանք պետք է խաղաղ հեռանան ու վերջ։

Իսկ դրան պետք է անմիջապես հետևեն իրավական գործընթացներ»,-գրել է Աբրահամյանը։