Ո՞վ է ձայնագրության արտահոսքի հեղինակը և ի՞նչ է բացահայտում. Այլընտրանքային նախագծեր խումբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

«Այլընտրանքային նախագծեր խումբը» հայտարարություն է տարածել ՏԿԵ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանի հեռախոսազրույցի ժամանակ։

«Ն. Փաշինյանը պարբերաբար ունենում է նոպաներ, որը հանդարտվում է որոշակի միջամտություններից հետո  միայն առավոտյան։ Ըստ Պապիկյանի՝ դա կոչվում է «Փաշինյանը կկայունանա։

Թիմում իրենք իրենց մասին օգտագործում են «զոմբի» ձևակերպումը։

Թիմում գիտակցում են, որ իրավիճակի հանգացուլածման համար Փաշինյանը պետք է հեռանա։ Հանուն պետության՝ Փաշինյանը պետք է գնա, որ իրավիճակը «разрядиться» լինի։

Թիմում բացահայտ խոսում են, որ Փաշինյանին «տարել» է, նա հոգեպես անհավասարակշիռ է։

Թիմում բաց խոսում են, որ «հեղափոխության արժեքների հետ» ներկա Փաշինյանը որևէ կապ այլևս  չունի։

Մարդիկ, թիմակիցները, որոնք այլևս չեն ուզում կանգնել Փաշինյանի կողքին, համարվում են ազնիվ մարդիկ։

Ձայնագրության հրապարակումից հետո քննարկվում էր արտահոսքի աղբյուրը՝ կա´մ Պապիկյան, կա´մ Դիանա Գասպարյան։ Նա, ով արել է, ակնհայտորեն ավելի լուրջ մարդ է, որովհետև Փաշինյանի վերջին օրերի վարքագիծը, ներքին բախումների կոչերը և նոր մարտի 1-ի ակնհայտ նախապատրաստությունը մտածող թիմակիցների մոտ լուրջ տագնապ են առաջացնում։ Փաշինյանը դավաճանել է հեղափոխության բոլոր արժեքներին և հանուն իր աթոռի ժողովրդին տանում է բախման, պետությունը՝ ցնցումների, թիմակիցներին՝ քրեական հանցագործության»։

--00—ԼՄ