Թանդիլյանին ժամանակավորապես կփոխարինի Վահրամ Առաքելյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Թանդիլյան

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտնել է, որ գտնվելու է չվճարվող արձակուրդում։ Հայտարարությունում Թանդիլյանը մասնավորապես նշել է․ 

«Սիրելի հայրենակիցներ,

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնում առաջիկա շաբաթների ընթացքում ինձ կփոխարինի նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանը։ Նա իրավասու է պատասխանել նախարարության հետ կապված բոլոր հարցերին։ Ես գտնվելու եմ չվճարվող արձակուրդում՝ անձնական պատճառներով, որի ընթացքում ունենալու եմ կապի հասանելիության սահմանափակումներ, ինչի համար կանխավ հայցում եմ ձեր ներողամտությունը։

Առողջ եղեք»։

 --00—ՄՀ