Որոշել ենք հուսախաբ անենք Փաշինյանին ու ոչ մի ակցիայիով էլ չդիմավորենք․ Մեղրիի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Հասարակական

Մեղրիի բնակիչները վաղը ոչ մի կերպ չեն պատրաստվում դիմավորել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք բողոքի գործողություններ նախատեսվո՞ւմ են Փաշինյանի այցին ընդառաջ։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավը կշարունակվի Սյունիքի մարզում։ Առավոտյան ժամը 07։30-ին քաղաքական թիմի անդամները և աջակիցները Հանրապետության հրապարակից ավտոերթ են իրականացնելու դեպի Սյունիք՝ միանալու քարոզարշավին և իրենց աջակցությունը հայտնելու սյունեցիներին։

Զաքարյանը նշեց, որ Մեղրին արդեն իր ասելիքն ասել է Փաշինյանին․ «Էս անգամ որոշել ենք հուսախաբ անենք իրան, ոչ մի կերպ էլ չդիմավորենք, բողոքի ակցիաներ էլ չանենք»։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Փաշինյանը Մեղրիում աջակիցներ ունի, նա նշեց․ «Միամիտ ժողովուրդ ամեն տեղ էլ կա»։