Պուտինն ու Բայդենը Ժնևում կքննարկեն Լեռնային Ղարաբաղը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Պուտին

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի հանդիպման օրակարգում քննարկվող թեմաներից են Լեռնային Ղարաբաղը, Ուկրաինան, Բելառուսը, Սիրիան, Լիբիան, Աֆղանստանն ու Ալեքսեյ Նավալնին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին։

Նրա խոսքով՝ երկրների ղեկավարները կքննարկեն նաև ռազմավարական կայունությունը, համավարակը, կիբեռհանցագործության դեմ պայքարը, տնտեսական ոլորտում համագործակցությունը, կլիմայական փոփոխություններն ու Արկտիկայի հիմնահարցերը:
 

Պուտինի և Բայդենի հանդիպումը նախանշված է հունիսի 16-ին Ժնևում։

--00—ՄՀ