Պաշտոնյաները հիվանդանոցի տնօրեններին հրահանգել են տրամադրել ստացիոնար բուժվողների տվյալներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

նկար

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, պրոֆեսոր Արմեն Չարչյանը ուղերձ է հղել առողջապահական կազմակերպությունների տնօրեններին: 

«Հարգելի՛ գործընկերներ, ես ստացել եմ հավաստի տեղեկություններ, որ առողջապահական համակարգի որոշ պետական պաշտոնյաներ հրահանգել են հիվանդանոցների տնօրեններին հավաքագրել և իրենց տրամադրել Ձեր հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացող պացիենտների անձնագրային տվյալները:

Խնդրում և կոչ եմ անում Ձեզ, չենթարկվել այդ արկածախնդիր պաշտոնյաների անօրինական հրահանգներին և չկատարել քրեորեն պատժելի արարք:

Հիշեցնում եմ Ձեզ, որ պացիենտի անհատական, առավել ևս անձնագրային տվյալները հանդիսանում են բժշկական գաղտնիք, պաշտպանված են օրենքով և դրանց հավաքագրումը և տրամադրումը երրորդ անձի, հանդիսանում է հանցագործություն:

Ես հետևողական եմ լինելու բացահայտելու, թե որ տնօրեններն են այդ հրահանգը կատարել և կարճ ժամանակ անց, նրանք կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Մենք պետք է բարձր պահենք բժշկի մեր պատիվն ու առաքելությունը և միասին վերակառուցենք մեր Հայաստանը»,-նշվում է ուղերձում:

--00—ԼՄ