Ըստ գաղտնի փաստաթղթի, կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն․ Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Ես տիրապետում եմ հսկայական թվով գաղտնի տեղեկատվության, սակայն դրանց մասին չեմ խոսում և չեմ խոսելու, ոչ թե, որ արգելված է, այլ, որովհետև որևէ քայլով երբեք չեմ վնասելու մեր երկրի անվտանգությանը։ Այս մասին, Արարատի մարզում լրագրողների հետ հանդիպմանն, ասաց երրորդ նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Սերժ Սարգսյանը։

Նախագահը հայտնեց նաև, որ ծանոթացել է մի գաղտնի զեկույցի, որում ամփոփված են պատկան մարմինների կողմից վիճակագրական տվյալներ, որոնք վերաբերվում էին ընտրությունների արդյունքներին։

«Այդ փաստաթղթի համաձայն կապիտուլյանտը այլևս չունի ձայների մեծամասնություն»,- հավելեց Սերժ Սարգսյանը։

--00--ԱՀ