Հանրապետության հրապարակում հանրահավաքից անմիջապես հետո պաստառները կհանվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

կոլաժ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ 

«Ի պատասխան հարցումների հայտնում ենք, որ այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական հանրահավաքը, որի շրջանակում բեմի հետնամասում կախվել են պաստառներ, որոնք հանրահավաքի ձևավորման մի մասն են կազմում: Հանրահավաքից անմիջապես հետո պաստառները կհանվեն»:

 --00—ՄՀ